ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեսպրիդելի վերածված ոստիկանություն. դաժանորեն բերման են ենթարկում Ռոման Մուրադյանին, Արտակ Ալեքսանյանին և նրանց տիկնանց

ՎԻԴԵՈ

Հունիսի 7-ի գիշերը «Կոնգ» ակումբում վիճաբանություն է առաջացել ոստիկանների և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոման Մուրադյանի միջև:

 

Վերջինս ակումբում եղել է իր տիկնոջ,  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի և նրա կնոջ ուղեկցությամբ, մեծաթիվ ոստիկաններ մոտեցել են նրանց և անհարգալից տոնով պահանջել  ակումբից հեռանալ, քանի որ ակումբը պարետի որոշմամբ պետք է այդ պահին փակվեր: 

Քաշքշուկի կիզակետում եղել է Ռոման Մուրադյանը, ով հանդիմանել է ոստիկաններին անհարգալից ձևով խոսելու համար: 

ԼՈՒՐԵՐ.com-ի ձեռքի տակ հայտնված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ վիճաբանություն տեղի է ունեցել թե՛ ակումբի ներսում, թե՛ դրսում, այնուհետև ոստիկաններին հաջողվել է նրանց բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular