ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմենիա ԲԿ-ում շուտով շուրջ 60 մահճակալ կտրամադրվի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար․ նախարար

ՎԻԴԵՈ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում՝ կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժման համար հիվանդանոցային պայմաններ ապահովելու ուղղությամբ։

 

«Սա ծավալման երկրորդ փուլն է, մենք ունեցել ենք ծավալման առաջին փուլ, որն անկախ Հայաստանի ընթացքում աննախադեպ է եղել, նման մոբիլիզացիա առողջապահական համակարգը երբեք չի ունեցել։ Այսինքն՝ այն ծավալված 2000 մահճակալները, որոնցից որոշները ծավալվել են ամբողջությամբ զրոյից՝ նույնիսկ չօգտագործվող շենքային պայմաններում, արդեն լուրջ աշխատանք են։ Սա ի պատասխան երբեմն հնչող, թե՝ «ինչո՞ւ մինչ այժմ չեն ծավալվել» արտահայտությունների։ Սակայն մենք միշտ ունեցել ենք ծավալման ընդլայնման քաղաքականություն, որը ներառելու է մի շարք մարզային ԲԿ-ներ, որի ուղղությամբ մենք  հիմա շարժվում ենք թելադրված իրավիճակում։ Օրինակ՝ որոշում է կայացվել հետևյալ ԲԿ-ների ծավալման, որոշներն արդեն սկսել են ծավալվել։ Վեդիի բժշկական կենտրոնը՝ մոտ 100 մահճակալով, Սպիտակի բժշկական կենտրոնը՝ մոտ 100 մահճակալով, դրանց թվում է թթվածնաթերապիան, քանի որ եթե մենք վաղ շրջանում կարողանում ենք ապահովել թթվածնաթերապիա, մենք կանխարգելում ենք նրանց բարդացումն ավելի ուշ շրջաններում։ Նաև ծավալվելու որոշում է կայացվել Դիլիջանի ԲԿ մասով, որն ունի 55 մահճակալ և ևս 5 ռեանիմացիոն մահճակալ, ինչպես նաև Մարտունի ԲԿ մի բաժանմունքի՝ 40 մահաճակալ ծավալով»,- ասաց նա։

Երևանում նույնպես, ըստ նախարարի, ծավալման աշխատանքները շարունակվում են։ «Մենք ունենք նոր ռեանիմիացիոն մահճակալներ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքում։ Ինչպես նաև ևս մեկ մասնավոր ԲԿ ներգրավում ունենք, խոսքը Արմենիա ԲԿ-ի մասին է, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր ու ծանր դեպքերի համար։ Կան, իհարկե, սցենարներ նորից ծավալման, սակայն ուզում եմ գումարայաին թվով ասել, որ մոտ 350 մահճակալի մասին  է խոսքը, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործողը», – նշեց Արսեն Թորոսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular