Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր դիտարկեցինք նախարարության պատվիրատվությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 

Նա, մասնավորապես, գրել է. «Առաջին կանգառը Արծվանիստ համայնքում էր, որտեղ օրերս մեկնարկել են համայնքի 3.3 կիլոմետր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք սկսվում են Մ11 միջպետական նշանակության ավտոճանապարհից, հասնում մինչև համայնքի կենտրոն, ապա շարունակվում դեպի Վանևան վանական համալիր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 405 միլիոն դրամ, որի շրջանակներում նախատեսվում են հողային աշխատանքներ, մայթերի և եզրաքարերի կառուցում, ջրահեռացման խողովակների տեղադրում, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների, երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման և նշագծման աշխատանքներ:

Արծվանիստում դիտարկեցինք նաեւ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային մեկ այլ փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որն մոտ օրերս ամբողջությամբ պատրաստ կլինի։

Շատ կարևորում եմ Արծվանիստ համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները, քանզի վերանորոգվող ճանապարհներից մեկն էլ տանում է դեպի Վանևան վանական համալիր եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հնարավորություն է տալիս բնակիչներին:

Մարտունի քաղաքի Կամոյի փողոցն ընդգրկող Մ10 միջպետական ճանապարհի 1.5 կմ ճանապարհի շինարարական աշխատանքը եւս իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այս ծրագրի արժեքը կազմում է 635 միլիոն դրամ:

Կարող եմ վստահորեն ասել, որ հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի ամենավտանգավոր հատվածը և ի ուրախություն բոլորիս այստեղ կկառուցվի 4 գծանոց ճանապարհ, մայթեր, լուսավորություն և կունենանք երթևեկության համար անվտանգ ճանապարհ։

Եղանք նաև Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 20-40-րդ կիլոմետր հատվածում, որտեղ դիտարկեցինք ՀՀ պետական բյուջեի միջոցներով օրերս մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 2,6 միլիարդ դրամ: Ավելի քան 40 տարի երբևէ հիմնանորոգման չենթարկված և ամբողջովին շարքից դուրս եկած ռազմավարական նշանակության ճանապարհի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

 

 

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն
Ամենադիտված