ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է՝

Դեռ ամիսներ առաջ հանդես էի եկել հրապարակմամբ, գույքահարկի դրույքաչափերը բարձրացնելու՝ կառավարության մտադրության մասին։ Շեշտել էի՝ տնտեսության և հատկապես ներդրումային միջավայրի վրա դրա բացասական ազդեցության անխուսափելիությունը։ Սկզբում կառավարությունը փորձ էր արել քողարկել այդ մտադրությունը, անշարժ գույքի կադաստրային արժեքի՝ շուկայական գնահատման անհրաժեշտության՝ անորոշ ձևակերպմամբ։ Հիմա արդեն ամեն ինչ ակնհայտ է։ Պետք է նշել, որ շատ շատերը, այդ թվում հեղինակավոր անձինք, նույնպես իրենց դիրքորոշումն ու մտահոգությունն են հայտնել այս հարցի վերաբերյալ։ Այժմ նախատեսվում է ոչ միայն կտրուկ բարձրացնել գործող դրույքաչափերը, այլև ի տարբերություն նախկինում գործող կարգի, հարկումը դառնալու է համընդգրկուն՝ ներառելով նաև մինչև երեք միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը։

 

Ավելին՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular