ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Պետդումա է ներկայացրել Հայաստանի հետ ռազմական համաձայնագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Հայաստանի հետ Կովկասում Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ հակամարգի ստեղծման մասին համաձայնագրի վավերացման օրինագիծը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Պետդումայի մամլո ծառայության հաղորդագրությունը` Դումա Կրեմլի կողմից ներկայացված օրինագծերի վերաբերյալ:

Նշվում է, որ համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամանակով եւ ի հարկին պահանջելույն ենթակա է թարմացման 5 տարին մեկ պարբերականությամբ, իսկ նպատակը Կովկասում միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակում օդային տարածքի շուրջօրյա անվտանգության անընդհատ ապահովումն է մարտական հերթապահությունների իրականացման եւ այլ եղանակներով:

Ուշագրավ է, որ միացյալ ՀՕՊ համակարգը ֆինանսավորվելու է յուրաքանչյուր կողմի համար առանձին, այսինքն` հայկական կողմը իր բաժինն է ֆինանսավորելու, ռուսականը` իր, քանի որ ռուսական դաշնային բյուջեում այս հարցով փոփոխություններ չեն իրականացվել միասնական ֆինանսավորում իրականացնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular