ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունաստանի կառավարությունը ընդունել է որոշում, որի համաձայն պետությունը կվճարի կարանտինային հյուրանոցներում կորոնավիրուսի դրական թեսթով արտասահմանցիների մնալու ծախսերը, հայտնում է АТОР-ը:

Հունաստանի իշխանությունների հայտարարության համաձայն, զբոսաշրջիկներին, ում երկիր ժամանելուն պես ընտրովի կորոնավիրուսի թեսթ կանեն, հյուրանոցում կտրամադրվի մեկ անվճար գիշեր, մինչեւ թեսթի արդյունքները պատրաստ լինեն:

Եթե թեսթը դրական լինի, COVID-19-ով վարակվածին, կախված վիճակից, կարող են 7 կամ 14 օրվա կարանտինի ուղարկել հատուկ հյուրանոցներ (այնտեղ ապրելու համար նույնպես Հունաստանը կվճարի):

Մի քանի օր առաջ նման հայտարարություն է արել նաեւ Կիպրոսի կառավարությունը: Մասնավորապես, պաշտոնյաները խոստացել են վճարել այն զբոսաշրջիկների ծախսերը (սնունդ, բուժում եւ կացարան), ում մոտ հանգստի ընթացքում կորոնավիրուս կհայտնաբերվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular