ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինական՝ կորոնավիրուսի կիզակետում հայտնված Վուհան քաղաքի իշխանությունները ավարտեցին բնակչության՝ COVID-19- ի առկայությունը ստուգող զանգվածային թեստավորումը։ Իրականացվել է գրեթե 9,9 միլիոն թեստ, հայտնաբերվել է վարակի 300 ասիմպտոմ կրող, հայտնում է Հուաժոնգի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի հանրային հիգիենայի ինստիտուտի պրոֆեսոր Լու Ցզուսունը: «Մայիսի 14-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Վուհանում նուկլեինաթթվի առկայության համար փորձարկվել է 9 899 828 մարդ, հայտնաբերվել է 300 ասիմպտոմ կրող», - ասել է նա: Ընդհանուր առմամբ՝ 1 174 մարդ սերտ կապ է ունեցել ասիմպտոմ կրողների հետ։ Համաճարակաբանները քաղաքում չեն հայտնաբերել ասիմպտոմ կրողներից վարակի փոխանցման դեպքեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular