ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաշված օրեր անց Արթուր Վանեցյանը կստանձնի արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդի դերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ ժամանակ է մնացել, որ Արթուր Վանեցյանը պաշտոնապես հայտարարի քաղաքականություն մուտք գործելու և ավելի ակտիվ գործունեություն ծավալելու մասին: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ տեղի է ուենալու կուսակցության հիմնադիր համագումար, որի ժամանակ կուսակցության նախագահ է ընտրվելու Արթուր Վաեցյանը: Նշենք նաև, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ըստ շրջանառվող լուրերի, համագումարն ընթանում է նեղ կազմով և առանց հրավիրյալների:
Այնուամենայնիվ, սպասվում է, որ ընդամենը հաշված օրեր անց, արտախորհդարանական քաղաքական դաշտում բավականին լուրջ փոփոխություններ տեղի կունենան, որի հիմնաքարը, փաստորեն, արդեն իսկ դրվում է այսօր: Եվ, ինչպես ավելի վաղ կանխատեսել էինք, դառնալով կուսակցության առաջնորդ, Արթուր Վանեցյանը կստանձնի նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժի առաջնորդի դերը, որի պահանջը գնալով աճում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular