Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջնագիր Յուրի Խաչատուրովին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանձնաժողովի հեռավար հարցուպատասխանից հետո լրագրողներին ասել է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը ունի հանձնաժողով ներկայանալու եւ հարցերին պատասխանելու երկու օր ժամանակ:

«Դա շատ կարևոր է, ես հիմա հայտարարություն եմ անում, հատկապես պարոն Նալբանդյանին լսելուց հետո: Կան բաներ, որ Յուրի Խաչատուրովը հանձնաժողովում պետք է պատասխանի հարցերին, դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ», ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա, եթե Յուրի Խաչատուրովը չընդունի հրավերը, ապա եզրակացությունը կլինի առանց նրան լսելու: «Եվ այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն արդեն այլ մարմիններ: Քննիչ հանձնաժողովն այլևս անելիք չունի», հայտարարել է Քոչարյանը:

Հնչում է գրեթե վերջնագրի նման, այն իմաստով, որ Խաչատուրովի հրաժարման դեպքում նրա վրա կմնան պատասխանատվության ասպեկտներ, որոնք արդեն կարող են դառնալ այլ կառույցների ուշադրության առարկա: Եվ պետք է ենթադրել, որ խոսքն արդեն իրավապահ կառույցների մասին է: Ընդ որում հետաքրքիր է, Հատուկ քննչական ծառայությա՞ն, թե Ազգային անվտանգության ծառայության:

Ի՞նչ է ասել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որ Անդրանիկ Քոչարյանը, հղում անելով նրան, հատկապես կարեւոր է համարում Խաչատուրովի ներկայանալը: Խաչատուրովը միակ նախկին բարձրաստիճան պաշտոնյան է, որ մերժել է ապրիլյան հանձնաժողովի հրավերը: Անգամ Սերժ Սարգսյանը հրավերն ընդունել է, եւ նույնիսկ հայտարարել, որ արտակարգ դրությունից հետո հատուկ ապրիլյանի թեմայով մեծ ասուլիս կտա:

Յուրի Խաչատուրովի մասին արիլյան քառօրյայի վերաբերյալ եղան ամենատարբեր հրապարակումներ: Խաչատուրովը դատական հայց է ներկայացրել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դեմ, որը մամուլի այդ հրապարակումներին հղում անելով ասել էր, որ պատերազմի ժամանակ Խաչատուրովը տեղում չի եղել: Գլխավոր շտաբի նախկին պետը դա համարում է զրպարտություն:

Մի բան հստակ է, որ նա է եղել Մոսկվայում Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի հետ հրադադարի հարց քննարկողը, որի վերաբերյալ Սերժ Սարգսյանն ավելի ուշ տարօրինակ հայտարարություն էր արել, թե տեղյակ չէ Մոսկվայում այդ քննարկման մանրամասներին: Կարծես Սարգսյանն ակնարկեր, որ Յուրի Խաչատուրովի Գերագույն գլխավոր հրամանատարը ինքը չի եղել, այլ որեւէ այլ մեկը: Չէ՞ որ տարօրինակ է, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չէ հրադադարի վերաբերյալ քննարկման մանրամասներին:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն ապրիլյանից հետո մի քանի անգամ է թափանցիկ ակնարկել պատերազմի համար Մոսկվայի պատասխանատվությունը: Այդ համատեքստու՞մ է եղել Յուրի Խաչատուրովի մոսկովյան բանակցության վերաբեյալ նրա բազմիմաստ խոսքը Կիսելյովի հետ հարցազրույցում, թե ոչ:

Ի՞նչ էր խոսել Սերժ Սարգսյանն ապրիլյան քառօրյա հանձնաժողովում, որից հետո հանձնաժողովը որոշել էր լսել նաեւ արտաքին գործերի նախարարին: Եվ ի՞նչ է ասել Նալբանդյանը Մոսկվայից, որ փաստացի վերջնագիր է ներկայացվում Յուրի Խաչատուրովին:

ՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ) Զգուշացում վարորդներինԻնչ է կատարվում Օպերայի տարածքում. պատրաստվում են Փաշինյանի այցին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է կատարելու Վլադիմիր Գասպարյանն ազատազրկվեց 11 տարովԽոշոր վթար՝ ԱրարատումՁերբակալվածների անուններ են հրապարակվել«Դաբրոներ» ստանալու չէի գնացել․ Սուրեն Պետրոսյան Համազգային շարժում. Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և արդյոք Փաշինյանի իշխանությունը կգոյատևիԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայտնի է ո՞ր ճանապարհները փակ կլինենՌուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորում ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում ենՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Կարևոր․ ո՞ր պարագայում եղբայրները կարող են միևնույն զորամասում ծառայել Փաշինյանը զանգվածային բողոքների ֆոնին լքել է երկիրը. կլինի՞ հեղափոխությունԹուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվելՓաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվելՀայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան 1918թ. թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ և շարժվել դեպի Երևան. պատմության այս օրը (15 մայիս)Արտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը դանակի և նռնակի սպառնալիքով ստիպել է կնջը մերկանալՀրատապ եթեր. հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը Ողբերգական լուր․ Մեղրիից հայտնում են զոհերի մասինԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ» Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» Եկեղեցու ճակատագրական ընտրությունը․ «Հրապարակ» Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Աճ՝ ռուբլու շուկայումՕդի ջերմաստիճանը կրկին կնվազիՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. մանրամասներ Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ (լուսանկարներ)Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԱՄՆ-ը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ ԱշոցքումԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին սպառնացել է պատժամիջոցներ կիրառելՎրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրաՏեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները. ՀՀ ՊՆԻշխանական էժան քարոզչությունը չարժե մեկնաբանել. Գերասիմ Վարդանյան
Ամենադիտված