ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան

ՎԻԴԵՈ

Այսօր առողջապահության նախարարը զեկուցեց, որ ունենք մի դեպք, երբ կորոնավիրուսից մահացած 80-ն անց անձի հոգեհանգստի արարողությունից կանոնները չպահպանելու արդյունքում նրա երկու դուստրերը վարակվել են եւ նրանք նույնպես մահացել են կորոնավիրուսից: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Այսինքն մենք մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ երբ մարդը գիտի, որ ինքը վարակակիր է, ինքն ավելի զգույշ է, բայց շատ հաճախ մարդիկ այդ մասին չեն էլ իմանում, որ գոնե դիմեն հիվանդանոց ու ստուգվեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular