ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը միակ ուժն է, որին ձեռնտու է Վրաստանում ապակայունացումը». Պետրիաշվիլի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միակ ուժը, որին ձեռնտում է Վրաստանում իրավիճակի ապակայունացումը, որը չի ցանկանում Վրաստանի եվրաինտեգրումն ու խաղաղությունը, Ռուսաստանն է, հայտարարել է «Ազատ դեմոկրատների» առաջնորդներից Ալեքսի Պետրիաշվիլին։

Նրա կարծիքով՝ Գիվի Թարգամաձեի վրա հարձակումը չէր կարող բխել իշխանության շահերից։ Նա նաև բացառում է տարածված վարկածը, թե Թարգամաձեի ավտոմեքենան պայթեցնելը եղել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» սցենարը։

«Մեղադրանքների կասկադ է տեղում քաղաքական գործիչներից, իսկ ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները նման ժամանակում պետք է ավելի պետականորեն մտածեն։ Միակ ուժը, որին ձեռնտու է Վրաստանում ապակայունացումը, ուժն է, որը չի ցանկանում Վրաստանի եվրաինտեգրումն ու խաղաղությունը, իսկ նման ուժը Ռուսաստանն է»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular