ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Forbes-ի ուկրաինական հրատարակությունը 2016 թվականից ի վեր առաջին անգամ հրապարակել է երկրի հարյուր հարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում հանքարդյունաբերական մագնատ Ռինատ Ախմետովն է, որի կարողությունը գնահատվում է 2,8 միլիարդ դոլար: Հաջորդը «Interpipe» կազմակերպության սեփականատեր Վիկտոր Պինչուկն է, և, երրորդը, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն՝ յուրաքանչյուրը1,4 միլիարդ դոլար կարողությամբ: Վարկանշային աղյուսակում ութ մարդու ունեցվածքը կազմում է առնվազն մեկ միլիարդ դոլար։ «Ոսկե հարյուրյակի» գումարային ամբողջ ունեցվածքը գերազանցել է 31 միլիարդ դոլարը: Պորոշենկոյի ունեցվածքի հիմնական աղբյուրը «Roshen» հրուշակեղենի կորպորացիան է: 2019-ին «Roshen»֊ի եկամուտներն աճել են 41%-ով՝ հասնելով 1,4 միլիարդ գրիվենի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular