ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկում է ուսանողական վոլեյբոլի առաջնությունը

ՍՊՈՐՏ

ՀՀ բուհեի ուսանողական 17-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլ մարզաձևի տղաների թիմերի միջև պայքարը կսկսվի ապրիլի 25-ից, իսկ աղջիկների թիմերը մրցահարթակ դուրս կգան ապրիլի 29-ից: 

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ՀՀ բուհերի ուսանողներից բաղկացած տղաների 10 և աղջիկների 8 թիմե ր կպայքարեն ուժեղագույն կոչման համար:
Տղաների մրցապայքարում թիմերը բաժանվել են երկու ենթախմբերի՝ բաղկացած 5-ական թիմերից: 1-ին ենթախմբում ընդգրկված են «ՖԿՀՊԻ», «Ամերիկյան համալսարան», «ՃՇՀԱՀ», «Ագրարային համալսարան» և «ԵՊՀ» թիմերը, իսկ 2-րդ ենթախմբում կխաղան «Պոլիտեխնիկ համալսարան», «ՀՊՄՀ», «ՀՊՏՀ», «Սլավոնական համալսարան» և «ԵՊԲՀ» թիմերը:
Աղջիկների մրցապայքարում կխաղան «ՖԿՀՊԻ», «Ամերիկյան համալսարան», «Վ. Բրյուսովի անվ. համալսարան», «ԵՊԲՀ», «ՃՇՀԱՀ», «ՀՊՄՀ», «Պոլիտեխնիկ համալսարան» և «ՀՊՏՀ» թիմերը:
Տղաների առաջնության եզրափակչի և 3-րդ տեղի համար խաղերը տեղի կունենա մայիսի 1-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular