ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար, քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորի գրառման հետ կապված NEWS.am-ի հետ զրուցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանեւ Գեւորգյանի հետ։

«Նախ սա եղել է Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը եւ երկրորդ՝ միջոցառում, որպես այդպիսին չի կազմակերպվել, որպեսզի հրավերներ ուղարկվեին ընդիմադիր եւ ոչ ընդիմադիր քաղաքական գործիչներին։ Պարետատն կողմից հայտարարություն էր տարածվել, որ մուտքը Սարդարապատի հուշահամլիր փակ է լինելու եւ դա արվել է, որպեսզի մարդկանց հոսքեր չլինեն, մարդկային կուտակումներ չառաջանան։ Եթե քաղաքական որեւէ ուժ, որեւէ գործիչ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն եւ պարետատունը կքննարկեր, եթե նպատակահարմար գտներ իրենց համար հատուկ կազմակերպեր, որ առանձին-առանձին գնաան, պահպանեն անվտանգության բոլոր կանոնները, միգուցե, բայց քանի որ մենք անգամ դիմում չենք ստացել, ես չեմ հասկանում Էդմոն մարուքյանի ֆեյսբուքյան նման գրառում կատարելու իրական նպատակը որն է»,- ասաց Գեւորգյանը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular