ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դաշնակցությունն իր ողջ կենսագրության ընթացքում կանգնած է եղել մեր պետության եւ ժողովրդի կողքին։ Ինչ վերաբերում է վերջին ընտրությունների արդյունքներին, մենք գիտենք, թե ինչ պայմաններում են տեղի ունեցել այդ ընտրությունները, ինչպիսի իրավիճակ եւ մթնոլորտ է եղել։ Ես կարծում եմ առաջիկա ընտրություններին, թե դա երբ տեղի կունենա՝ կյանքն ու ժամանակը ցույց կտա, բոլորը կտեսնեն Դաշնակցության դերն ու նշանակությունը։ Դաշնակցությունն արդեն 1,5 տարի է արտախորհրդարանական ընդիմություն է եւ իր գործունեությամբ մեկ անգամ եւս ապացուցել է, որ իր գոյությունն ու գործունեությունը պայմանավորված չէխորհրդարանում լինելով»:

Լրագրողի հարցին,որ այն առճակատումները, որ կային Դաշնակցության եւ այլ քաղաքական ուժերի միջեւ, ո՞ր հարցերում էր, որ ապացուցվեց, որ Դաշնակցությունն իրապես ճիշտ էր․ Սաղաթելյանը պատասխանեց․ «Բոլոր։ Եկեք տեսնենք 2 տարվա մեջ ինչ է ասել Դաշնակցությունը, ինչ գնահատականներ է տվել ու այսօր ինչ իրավիճակ է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular