ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիայում համաճարակի ավարտից հետո անվճար սնունդ ստանալու համար մարդկային հերթեր են գոյացել․ Ռիա Նովոստի (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հաջորդ շաբաթ Իսպանիան մտադիր է օրենք ընդունել նվազագույն կենսապահովման եկամտի մասին, որը երաշխավորում է պետության կողմից նպաստի տրամադրում առավել խոցելի բնակչությանը: Օրենքը կընդունվի ժամանակին, քանի որ COVID-19 համաճարակի պատճառով հարյուր-հազարավոր մարդիկ կորցրին աշխատանքը:
Մարիա Միկելա ծխական եկեղեցու մոտ, որը գտնվում է Մադրիդի ամենահարուստ շրջանում, մարդկային մեծ հերթեր են գոյացել անվճար սնունդ ստանալու համար: Նրանց միջև առնվազն 3-4 մետր «սոցիալական հեռավորություն» կա: Մոտակայքում կան սայլեր, որոնցով իսպանացիները սովորաբար գնում են մթերային խանութներ: Նմանատիպ հերթերը մայրաքաղաքում և ամբողջ Իսպանիայում չափազանց շատ են: Համաճարակի և դրա հետևանքների պատճառով մարդիկ մնացել են առանց եկամտի: 

 

Առաջիկա ընդունվելիք օրենքով նախնական տվյալներով՝ առանց եկամուտ չունեցող անձանց պետական ​​նպաստը, ընդհանուր առմամբ, կկազմի 462 եվրո, ընտանիքի համար՝ առավելագույնը 1 015 եվրո: «Այս միջոցը կօգնի գոնե ինչ-որ կերպ մեղմել իրավիճակը», - ասել է Մադրիդի քաղաքապետը։

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular