Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հուլիսի 1-ից պետությունը կմարի երեխա ունեցողների հիփոթեքը

Երեկ կառավարության նիստում հաստատվեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը: Ըստ այդմ՝ նախատեսվում է աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:Ինչպես հարղորդել ենք երեկ, հաստատվել է երեք խրագիր:

Տեսանյութ

Հարկ է նկատել, որ հիմնական շահառուները մարզերի բնակիչներն են, ում երեխան կխնվի այս տարվա հուլիսի 1-ից հետո։ Բայց ծրագրում կան կետեր նաև բոլոր երեխա ունեցողների համար։Ծրագիր Առաջին Առաջինը միանվագ դրամական աջակցությունն է մարզային բնակավայրերում՝ բնակարան ձեռք բերելու համար:

Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը: Երկրորդ ծրագիրը կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունն է՝ երիտասարդ ընտանիքներին: Երրորդը երեխայի ծննդով պայմանավորված աջակցությունն է՝ հիփոթեքային վարկի մասնակի մարման միջոցով:

Դրանից միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարի ապահովման համար՝ 540 մարդու, իսկ երեխայի ծննդյան աջակցության տրամադրելու նպատակով 300 շահառուի:

Ըստ առաջին ծրագրի՝ միանվագ դրամական աջակցությունը տրամադրվելու է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին և ուղղվելու է կանխավճարի ֆինանսավորմանը։ Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:

Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամն է, որն ավելացվում է շահառուի յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն. դրամով:

website by Sargssyan