Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրայր Թովմասյանին գահընկեց կանեն առաջին փուլով. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման ուղիներից մեկը երեկ «Ազատության» եթերում ներկայացրել է ՀՀ արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Եվ եթե այն կյանքի կոչվի, ստացվում է՝ իշխանությունները հրաժարվում են իրենց նախնական ծրագրից: Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընդունման պարագայում պետք է իրենց պաշտոններին հրաժեշտ տային Սահմանադրական դատարանի 9 անդամներից 7-ը՝ Հրայր Թովմասյանը (նախագահ), Ալվինիա Գյուլումյանը (փոխնախագահ), Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արեւիկ Պետրոսյանը: Սակայն նոր տարբերակի իրագործման պարագայում ոչ բոլոր դատավորներն են, այսպես ասած, տուն ուղարկվելու: «Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել», – նշել էր Ռուբինյանը: Այսինքն՝ Ռուբինյանի արտահայտած տարբերակից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ ՍԴ անդամ, իսկ այդ պաշտոնին հրաժեշտ կտան միայն երկուսը: Բայց նկատենք, որ Հրայր Թովմասյանը միայն կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչեւ թոշակի անցնելը, սակայն կմնա շարքային դատավոր: Հրայր Թովմասյանը դատավոր էր ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին: Վահե Գրիգորյանը եւ Արման Դիլանյանն իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո՝ 2015 թ. ընդունված նոր կարգով: Մյուս յոթ դատավորները ՍԴ անդամ են դարձել նախկին կարգով, սակայն նրանցից միայն երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի, իսկ, ահա, Արեւիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանն էլ կշարունակեն պաշտոնավարել եւս 1-2 տարի: Այսինքն՝ վեթթինգի օրինակով իշխանությունները որոշել են մաս-մաս լուծել Սահմանադրական դատարանի հարցը, եւ առաջին փուլում այս երկու դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին, հետո եւս երկուսը, եւ այդպես շարունակ: Այսպիսով, իշխանությունները հնարավորություն են ունենում «գահընկեց» անել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից` նրան թողնել որպես ՍԴ շարքային անդամ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում այս հարցով բուռն քննարկումներ են, ոչ բոլորն են կողմ այս տարբերակին եւ արդեն հայտնել են իրենց անհամաձայնությունը: Մենք տեղեկացանք, որ, ամեն դեպքում, սա նախնական տարբերակներից մեկն է, եւ չի բացառվում, որ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստանալուց հետո փոփոխություններ լինեն նաեւ լուծման այս տարբերակում: Ամեն դեպքում, մենք հայտնել էինք, որ երկու փուլ է լինելու՝ հարցը խորհրդարանում լուծելու համար: Որոշումներից մեկով պետք է հետ կանչվի հանրաքվեի նախագիծը, ապա արդեն քվեարկության դրվի նոր նախագիծ, որը կլուծի ՍԴ հարցը:

ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղումՇՏԱՊ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Երևանի ավագանին նոր անդամներ ունի «Արմատ» ժողովրդական զբոսանք հայերի պատմության և ժառանգության ամսի շրջանակում Մի քանի օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ ապրիլի 16-ից 17-ը«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա․ Տիգրան Աբրահամյան48 ժամ ջուր չի լինիԼինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել էՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Դոլարը թանկացավ․ ի՞նչ փոխարժեք է սահմանվելՈղբերգական ավտովթար Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին վիրավոր է Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը կտեղափոխեն ուղղաթիռով․«Հրապարակ» 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ» «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»ԱՄՆ-ն չի ցանկանում պшտերազմ Իրանի հետ, բայց ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար․ ՔիրբիԻնչո՞ւ է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր երկու երկրների համար. FirstpostՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ ԹաթոյանԵրևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողըՉնայած բողոքներին՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՌուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարելԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակըՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցելԹեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասինՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան (տեսանյութ)Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ)Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս խաղից. յուրահատուկ երեկո կարող է լինել․ Չավին՝ ՊՍԺ-ի դեմ խաղի մասինԻրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան»Մենք այլ ելք չունենք, քան Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելը․ Իսրայելի պաշտպանության նախարար
Ամենադիտված