Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Չելսին» երկարաձգեց պայմանագրերը Ժիրուի և Կաբալերոյի հետ մինչև 2021 թվականը

«Չելսի» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է հարձակվող Օլիվյե Ժիրուի և դարպասապահ Ուիլի Կաբալերոյի հետ պայմանագրերը երկարաձգելու մասին: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 33-ամյա ֆրանսիացի հարձակվողի և 38-ամյա արգենտինացի դարպասապահի հետ պայմանագրերը երկարաձգվել են 2020/21 մրցաշրջանի համար: 2018-ի հունվարին Ժիրուն Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվեց Չելսի: «Կապույտների» կազմում նա բոլոր մրցաշարերի 76 խաղում խփեց 21 գոլ: Նախկինում հարձակվողը խաղացել էր ֆրանսիական մի շարք ակումբներում։ Ֆրանսիայի հավաքականի կազմում, Ժիրուն 97 խաղում 39 գոլ խփեց, աշխարհի չեմպիոն դարձավ 2018 թվականին։ Կաբալերոն «Չելսիին» միացավ 2017 թվականի ամռանը: 2019/20 մրցաշրջանում, որը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով, արգենտինացին 9 հանդիպում է անցկացրել լոնդոնյան ակումբի համար:

website by Sargssyan