Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կառավարության դիմաց քաղաքացին փորձել է հարձակվել Ավինյանի վրա. Tert.am

Tert.am-ի տեղեկություններով՝ երեկ Կառավարության դիմաց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայությամբ։ Կառավարության դիմաց սպասող քաղաքացին արագ մոտեցել է Ավինյանին, խոսել է նրա հետ, բղավել ու փորձել հարձակվել նրա վրա։

Կառավարության դիմաց գտնվող քաղաքացու և փոխվարչապետի միջադեպից հետո Կառավարության անվտանգությունը հսկող իրավապահները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության բաժին, այնուհետև նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն։ Քաղաքացին հայտնել է, որ վաղուց ճանաչում է Ավինյանին, այժմ ասելիք ունի նրան։

Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը, հարցին, թե ինչ միջադեպ է գրանցվել փոխվարչապետի մասնակցությամբ, ասաց. «Ընդամենը կառավարություն մուտք գործելու պահին շենքի դիմաց գտնվող քաղաքացիներից մեկը բարձր գոռացել է։ Այլ բան չի գրանցվել, դա նույնիսկ միջադեպ չի եղել»։

Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ քաղաքացին դուրս է գրվել հոգեկան առողջության կենտրոնից։

website by Sargssyan