Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Միլանը» փոխարինող է գտել Ստեֆանո Պիոլիին

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:

Tuttosport-ի հաղորդմամբ՝ «Միլանի» ղեկավարությունը դժգոհ է Պիոլիի աշխատանքից և ցանկանում է նրա փոխարեն ակումբում տեսնել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոուսին:

«Միլանը» կապ է հաստատել նաև «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ, սակայն մերժում է ստացել գերմանացի մասնագետից:

Ստեֆանո Պիոլին «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2019 թվականի հոկտեմբերից՝ փոխարինելով Մարկո Ջամպաոլոյին:

website by Sargssyan