ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. գայլերը հոշոտել են 122 ոչխար ու գառ (Տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. գայլերը հոշոտել են 122 ոչխար ու գառ

Shamshyan.com-ի փոխանցմամբԱյսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Նորակերտ գյուղի բնակիչ՝ 43-ամյա Վարդան Մելիքյանը հերթական անգամ գառներին սար տանելու նպատակով ականատես է լինում դաժան դեպքի։

Գայլերը հոշոտել են նրա ապրուստի միջոց գառներին ու ոչխարներին, ինչի հետևանքով 122 գառ ու ոչխար սատկել են, 30-ից ավելին էլ վնասվածքներ է ստացել, որոնց մի մասը չեն ապրի։

«Չգիտենք՝ ում դիմենք՝ Գեղարքունիքի մարզպետի՞ն, թե՞ կառավարությանը։ Էս ընտանիքը վարկ էր վերցրել ու սրանով էին զբաղվում։ Հիմա փաստի առաջ են կանգնել։ Ուզում ենք հավատանք, որ մարզպետարանն ու կառավարությունն անօգնական չեն թողնի Վարդանին։

Ընտանիքի անդամներն առավոտից իրիկուն հողի հետ կենաց-մահու պայքար են տվել, զբաղվել են անասնապահությամբ։ Հիմա տարվա վերջ պետք է էղածը վայելեր, եկամուտը վաճառեր, նախ վարկերը մուծեր, իսկ մի քանի կոպեկ էլ դներ տան վրա, իսկ հիմա ընտանիքի անդամները փաստի առաջ են կանգնել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular