Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հայաստանը ներկայացնող Գացալովը մտադիր է պայքարել օլիմպիական ուղեգրի համար

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականը ներկայացնող ռուսաստանցի Հաջիմուրատ Գացալովը մտադիր է պայքարել 2021թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար։ Այդ մասին 37-ամյա մարզիկը հայտնել է tass.ru-ին։

«Չհասցրեցի մասնակցել մի քանի մրցումների մինչեւ Օլիմպիադան, քանի որ ոտքի վիրահատություն էի ունեցել։ Հիմա իմ պատրաստությունը շարունակվում է։ Նախքան վերադառնալս գնահատել եմ իմ հնարավորությունը, որպեսզի հասկանամ՝ մրցունակ եմ, թե ոչ։ Ես ունեմ ցանկություն եւ մոտիվացիա։ Գիտեմ, որ կարող եմ դա անել»,- ասել է Գացալովը։

Գացալովը 2004թ․ Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է 96 կգ քաշային կարգում։ Նա աշխարհի հնգակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն է։

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հետաձգվել են մեկ տարով եւ կանցկացվեն 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

website by Sargssyan