Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ռուսաստանում հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թողարկման ժամկետը

Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է թողարկվել այս ամռան վերջին, հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Россия 1» հեռուստաալիքի եթերում ցուցադրված Նաիլի Ասկեր-զաի «Վտանգավոր վիրուս 5» ֆիլմում:
 
Գինցբուրգը  պատմել է, որ դեռ շուրջ մեկ ամիս կտևեն թունավորության և ռեակտոգենության նախակլինիկական փորձարկումները, ինչից հետո առողջապահության նախարարությունը թույլ կտա պատվաստանյութը փորձարկել մարդկանց վրա:
 
Նա նշել է, որ  որ պատվաստանյութը  կրծողների վրա փորձերի ժամանակ ցույց է տվել բավականին բարձր իմունոգենություն:
 
Գինցբուրգը ընդգծել է, որ պատվաստանյութի գրանցումը և արտադրությունը սկսելուց հետո անհնար կլինի միանգամից պատվաստել երկրի բոլոր բնակիչներին: Գիտնականը հավելել է, որ առողջապահության նախարարությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները պատվաստանյութի արտադրության համար:
 
Ըստ վիրուսաբանի՝ եթե SARS-CoV-2-ը մուտացիայի չենթարկվի, ապա COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է ներառվել պատվաստումների ազգային օրացույցում: Նրա կարծիքով՝ հնարավոր է կորոնավիրուսի երկրորդ և երրորդ ալիք, քանի որ վիրուսը «լուրջ է տրամադրված և եկել է երկար ժամանակով»:
 
website by Sargssyan