ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել է կորոնավիրուսին 100 տոկոսով հակազդող հակամարմին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան «Sorrento Therapeutics» բիոդեղագործական ընկերության գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը, համաձայն նրանց հայտարարության, 100 տոկոսով հակազդում է կորոնավիրուսին: Այս մասին տեղեկացնում է «Fox News»-ը:

 

Ըստ աղբյուրի՝ մասնագետները վերլուծել են միլիարդավոր հակամարմիններ, որոնցից հարյուրավորները կարող են ազդել կորոնավիրուսի վրա: Դրանից հետո գիտնականներն առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, ընդունակ է մարդու բջիջները պաշտպանել վարակից:

Նշվում է, որ այն պարուրում է վիրուսը եւ չորս օրից հեռացնում այն օրգանիզմից: «Ընդգծում ենք, որ սա դեղամիջոց է: Կա լուծում, որը հաստատ գործում է»,- ասել է Sorrento Therapeuticsի հիմնադիր Հենրի Ջին: Առայժմ փորձեր կատարվել են միայն լաբորատոր պայմաններում, ուստի ընկերությունը դեռեւս չի ստացել դեղը թողարկելու թույլտվություն:

Դոկտոր Ջին նշել է, որ այս դեղամիջոցի շնորհիվ կարանտինը բոլոր երկրներում կարելի կլինի հանել: «Եթե մենք օրգանիզմում ունենանք չեզոքացնող հակամարմին, սոցիալական հեռավորության կարիք չի լինի»,- ընդգծել է նա:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular