ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի միլիոնատերն ամուսնացել է սեփական թոռնուհու հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ում ցնցող դեպք է տեղի ունեցել. Ֆլորիդա նահանգից միլիոնատերն ամուսնացել է սեփական թոռնուհու հետ՝ չկասկածելով անգամ, որ արյունակցական կապ ունեն: Այս մասին գրում է The Mirror-ը՝ վկայակոչելով Florida Sun Post պարբերականը:

68-ամյա տղամարդը, որը չի ցանկացել հրապարակել անունը, 24-ամյա կնոջ հետ ծանոթացել է համացանցում: Ծանոթությունն արագորեն վերաճել է լուրջ հարաբերությունների եւ զույգն ամուսնացել է:

Ըստ Informing-ի՝ արյունակցական կապի մասին նրանք պատահաբար են իմացել: Ամուսնությունից երեք ամիս անց ամերիկուհին Մայամիում ամուսնու տանը նրա հին ընտանեկան ալբոմն է գտել եւ զարմացել՝ իր տարեց ամուսնու լուսանկարներից մեկում հորը տեսնելով:

Պարզվել է, որ ամերիկացին արդեն երկու անգամ ամուսնացած է եղել: Առաջին կնոջից բաժանվելուց հետո կապերը նրա հետ ամբողջությամբ խզել է՝ չնայած երեխաներ են ունեցել: Եվ քանի որ որդու հետ կապ չի պահել, նաեւ չի իմացել, որ թոռնուհի ունի: Երկու անհաջող ամուսնությունից հետո ամերիկացու բախտը բերել է մեկ այլ հարցում. նա վիճակախաղում հաղթելով՝ միլիոնատեր է դարձել, տեղափոխվել Մայամի:

Չնայած արյունակցական կապերին՝ միլիոնատերը չի ցանկանում բաժանվել կնոջից: Երիտասարդ աղջկան պապի հետ ամուսնացած լինելու փաստը նույնպես չի հուզում. «Մենք առանձնահատուկ զույգ ենք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular