Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ԱՄՆ-ում բանտարկյալները դիտմամբ վարակվել են կորոնավիրուսով (տեսանյութ)

Լոս Անջելեսում բանտարկյալները փորձել են կորոնավիրուսով վարակվել, որպեսզի վաղաժամկետ ազատ արձակվեն բանտից:  Այս մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով շերիֆ Ալեքս Վիլլիանուեվուին:

 

Շերիֆի խոսքով՝ նախորդ ամիս անվտանգության տեսախցիկի միջոցով արված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են Պիթչեսի կալանավայրի բանտարկյալները նույն շշից տաք ջուր խմում, որպեսզի բարձրացնեն իրենց ջերմությունը և միմյանց են փոխանցում դիմակը: Նշվում է, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք բանտարկյալներից որևէ մեկը վարակված է եղել կորոնավիրուսով, թե ոչ:

Պարբերականը նշում է, որ մեկ շաբաթ անց 21 բանտարկյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

«Մինչ այդ մենք չունեինք բանտարկյալներ՝  թեստի դրական պատասխանով, իսկ հիմա նույնիսկ անձնակազմում կան վարակվածներ»,- ասում է շերիֆը:

Նրա խոսքով՝ բանտարկյալները հերքում են, որ դիտմամբ են վարակվել:

website by Sargssyan