Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Իմ քայլը»-ից 10 պատգամավոր չի միացել Լանզարոտեի աղմկահարույց կոնվենցիայի վավերացմանը. հայտնի են անունները

Այսօր՝ մայիսի 11-ին, Ազգային ժողովն ընդունել է Լանզարոտեի աղմկահարույց կոնվենցիան, սակայն իշխաող «Իմ քայլը» խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են դրան կողմ քվեարկել:

 

Ավելացնենք, որ կողմ քվեարկած 79 պատգամավորներից 78-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, որոնց է միացել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանը։

Փաստորեն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից 10-ը չեն միացել քվեարկությանը։ yerkir.am-ը ներկայացնում է այդ պատգամավորների անունները։ Փաստենք նաև, որ վերոհիշյալ 10 պատգամավորներից 6-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են, 4-ը՝ անկուսակցական։

Աթաբեկյան Վարդան Նելսոնի

Բաղդասարյան Նազելի Հրաչի

Գալստյան Մերի Արսենի

Թովմասյան Թագուհի Մանվելի

Կարապետյան Տիգրան Գոռի

Հովսեփյան Սոֆիա Ազատի

Ղազարյան Թագուհի Արարատի

Միքայելյան Սասուն Մեխակի

Մովսիսյան Սերգեյ Լեւիկի

Ուլիխանյան Տիգրան Արմենի

website by Sargssyan