Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Իշխանական պատգամավորները ցույց տվեցին իրենց վերաբերմունքն իրենց առաջնորդի հանդեպ. խոսքը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի մասին է. Տիգրան Աթանեսյան

Նախկինում ևս խորհրդարանում տեղի են ունեցել տհաճ և զզվելի միջադեպեր, բայց ընդունենք, որ երկրի ղեկավարի ներկայությամբ նման բաներ ոչ միայն չեն եղել, այլև համարվել են անհնարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Նախկինում ևս խորհրդարանում տեղի են ունեցել տհաճ և զզվելի միջադեպեր, բայց ընդունենք, որ երկրի ղեկավարի ներկայությամբ նման բաներ ոչ միայն չեն եղել, այլև համարվել են անհնարին:

Իշխանական պատգամավորներն այսօր ցույց տվեցին իրենց իրական վերաբերմունքն իրենց առաջնորդի հանդեպ: Եվ այդ ամենը էդքան կարևոր չէր լինի, եթե խոսքը չգնար պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի մասին: Վաղը եթե գեներալները ստիպված լինեն իրենց խոսքը ասել քաղաքական և երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ, ոչ մի իշխանական ներկայացուցիչ իրավունք չի ունենա հակադարձելու: Եթե անգամ դուք չեք հարգում, բա մյուսները ինչ՞ու պետք է հարգեն»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում տեղի էր ունեցել ծեծկռտուքին քաղաքական գնահատականներ տալու անհրաժեշտության մասին է խոսել պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ պետք է այս միջադեպը ստանա քաղաքական գնահատական, և մենք ակնկալում ենք թե´ իշխող խմբակցությունից, թե´ ՀՀ քաղաքական ուժերից, թե´ հասարակական սեկտորից այն քաղաքական գնահատականները, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին:

website by Sargssyan