Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արթուր Վանեցյանը քաղաքական կյանք կբերի խաղի նոր և հստակ կանոններ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մտահոգված է պետական համակարգի և հասարակության զգոնության նկատվող թուլացմամբ, քանի որ, ըստ նրա, պետության համար անվտանգության խնդիրը դեռևս երկար ժամանակ մնալու է առաջնահերթ խնդիր։ Ու թեև կան սխալներ, որոնք կարող են էապես բարդացնել իրավիճակը, իսկ երբեմն՝ դառնալ ճակատագրական, բայց միևնույն ժամանակ, նա հույս է հայտնում, որ գրագետ ու հետևողական քաղաքականության և գործողությունների շնորհիվ կարելի է առկա ռիսկերն էապես նվազեցնել ու կառավարել։

«Պետության անվտանգությունը և կենսական խնդիրների համակարգը չեն կարող կախված լինել մեկ անձի հուզական պոռթկումներից կամ կամակորություններից։ Պետք են քաղաքական, իրավական, բարոյական և ինստիտուցիոնալ հակակշիռներ, ամուր քաղաքացիական հասարակություն։ Կարևոր եմ համարում իշխանությունից դուրս, այսպես կոչված, «անվտանգության բարձիկների» ստեղծումը։ Խոսքը ոչ իշխանական շրջանակների և անձանց կոնսոլիդացիոն միտումների, որոշակի համակարգող կառույցների ձևավորման մասին է, որտեղ կլինեն մարդկային բարձր արժեքների տեր ազնիվ, սկզբունքային, գիտելիք և փորձ ունեցող անձինք»,- համոզված է Վանեցյանը։

Միևնույն ժամանակ նրա կարծիքով կա լավատեսության իրական ռեսուրս, որոնք ազգային ներուժը, համազգային միասնականությունը, համերաշխ և փոխօգնության պատրաստակամ հասարակությունն է։ Վանեցյանը հիմնովին մերժելով հեղափոխականների-հակահեղափոխականների, հների-նորերի, սևերի-սպիտակների բաժանումները, խոստանում է քաղաքական կյանք բերել խաղի նոր և հստակ կանոններ՝ հիմնված իրավունքի գերակայության, հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների վրա։

website by Sargssyan