Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Արթիկի Անկախության և Տուֆագործների փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման ենթարկեցին նույն փողոցի 36-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ։
Մեքենայի զննության պահին բերման ենթարկվածը իրավապահներին ներկայացրեց սուր հոտով, դեղնականաչավուն, մանրացված չորացված զանգված։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է քաղել օգտագործելու համար։
Նշանակվել է փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր։

website by Sargssyan