ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակվել քաղաքացիական անձ. մեկնաբանում է Շարմազանովը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վիգեն Սարգսյանի նշանակումը պայմանավորված է նրանով, որ պաշտպանության նախարարը լինի քաղաքացիական անձ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը նախագահի լիազորությունն է եւ նախագահն է որոշում. «Կարող եմ ասել՝ ինչու է նշանակվել Վիգեն Սարգսյանը: Նրա նշանակումը պայմանավորված է նրանով, որ պաշտպանության նախարարը լինի քաղաքացիական անձ, զինվորական բարձրագույն պաշտոնյան գլխավոր շտաբի պետն է եւ գլխավոր շտաբի պետն ունի իր գործառույթը, իսկ քաղաքացիական անձ պաշտպանության նախարարը կարող է զբաղվել ռազմական դիվանագիտությամբ, սոցիալական խնդիրներով, ազատամարտիկների հարցերով, այլ խնդիրներով»,-ասել է Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը չի կարծում, որ Սեյրան Օհանյանի պաշտոնանկությամբ ապրիլյան պատերազմի ընթացքում թերացումների մեղքը բարդեցին նրա վրա, ասել է. «Չեմ կարծում, որ նման խնդիր կար, ապրիլյան պատերազմում մենք հաջողության ենք հասել, ճիշտ է 100 զոհերի գնով, բայց Ադրբեջանը ֆիասկո է ապրել»:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի ունակություններն այլ պաշտոնում օգտագործելու հնարավորությանը, եւ արդյոք հնարավոր է, որ նա դառնա իրենց քաղաքական հակառակորդը, ԱԺ փոխնախագահն ասել է. «Ես չեմ կարող խոսել մի բանի մասին, որի վերաբերյալ դեռեւս հայտեր չեն ներկայցրել, Սեյրան Օհանյանին հարցրեք՝ նման հայտ ներկայացրե՞լ է»:

Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանգրով հոկտեմբերի 2-ին պաշտպանության նախարար է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Մինչ այդ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular