Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Գերավճարների հարցը լուծել ենք, երբ հարկայինը զանգում, ասում էր՝ ձեր հարկը 100 դրամ է, բայց պետք է 150 տաք. Փաշինյան

2018-2019 թվականներին պետությանը հաջողվել է հարկային եկամուտների ցուցանիշն ավելացնել 505 մլրդ դրամով, որն ավելի քան մեկ մլրդ դոլար է: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս առումով բյուջեի ցուցանիշներն աճել են 43,6 տոկոսով: Փաշինյանը հիշեցրեց, որ հեղափոխությունից առաջ ինքը հայտարարել էր, որ երկու տարում բյուջեի եկամուտները պետք է աճեն 30-35 տոկոսով: «Ըստ էության, 1 տարի 8 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է բյուջեի եկամուտներն ավելացնել 43,6 տոկոսով: Այդ միջոցներից 199,1 մլրդ դրամ նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած նախկինում ունեցած պարտավորությունները: Դե ֆակտո, դրանով լուծել ենք տասնամյակներով Հայաստանում քննարկման առարրկա դարձած գերավճարների հարցը, երբ հարկային տեսչությունը զանգում, ասում էր՝ գիտեք ինչ, ձեր հարկային պարտավորությունը 100 դրամ է, բայց քանի որ մենք հարկ հավաքելու խնդիր ունենք, պետք է 150 դրամ փոխանցեք»,-ասաց Փաշինյանը:

Մնացած 306 մլրդ դրամը, ըստ Փաշինյանի, ավելացել է բյուջեի հարկային եկամուտներում, որն օգտագործվել է եւ կապիտալ ներդրումների, եւ աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացումների վրա:

website by Sargssyan