Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ադեկվատ մարդ էր, որևէ խնդիր չենք նկատել. հարևանները՝ շենքից իրեն ու երեխաներին նետած տղամարդու մասին

Ադեկվատ, լավ մարդ էր, հոգատար հայր, երեխաների հետ հաճախ էր իջնում բակ զբոսնելու, խաղալու: Պատմում են՝ այսօր Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում շենքի 9-րդ  հարկից նետված 40-ամյա տղամարդու հարևանները: Նարնց խոսքով՝ չեն նկատել, թե սոցիալական խնդիրներ ունեն կամ ամուսինները վատ հարաբերություններ են ունեցել. «Կարենը սպա էր, թոշակի էր անցել: Մի որոշ ժամանակ կնոջից բաժանվել էին, բայց հետո միացել էին: Միշտ միասին երեխաների հետ իջնում էին խանութ, երեխաները սամակատ, հեծանիվ էին վարում, միասին մարզվում էին բակում: Երեխաներին շատ էր սիրում ու շատ լավ էր պահում։ 2 օր առաջ երեխեքի հետ էլի իջել էր բակ, շփվեցինք, ասաց՝ գնում են պաղպաղակ առնեն երեխեքին, հետո գնան սուրճ խմեն»,- ասաց հարևանը։ Հարևանների խոսքով՝ երկար տարիներ է ինչ այդ շենքում էր ապրում, միասին մանկություն են անցկացրել. «Ինքը շփվում էր մեզ հետ, բայց մտերիմ չէր, մի քիչ փակ մարդ էր»,-նշեց հարևանը: Հարևաններից մեկն էլ նշեց, թե տեղյակ չեն ամուսիններն ամուսնալուծված էին, թե ոչ, բայց գնում-գալիս էին միասին: Նշենք, ըստ նախնական տեղեկությունների, դեպքի պահին կինը քնած է եղել տանը: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:30-ի սաhմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր են հայտնաբերվել. 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը: 

website by Sargssyan