ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օբամեյանգը բաց կթողնի «Շտուտգարտի» դեմ խաղը

ՍՊՈՐՏ

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բաց կթողնի «Շտուտգարտի» դեմ Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի հանդիպումը։ Այդ մասին նախաղային մամուլի ասուլիսում հայտնել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

26-ամյա ֆուտբոլիստը ոտքի մատի վնասվածք էր ստացել մարզման ժամանակ եւ բաց թողել Բեռլինի «Հերտայի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպումը։ «Բորուսիան» հաղթել էր 3։0 հաշվով։
Սպասվում է, որ Օբամեյանգը մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթ։
Գերմանիայի ընթացիկ առաջնության 28 հանդիպումներում Օբամեյանգը խփել է 23 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում։
«Շտուտգարտ» - «Բորուսիա» հանդիպումն ապրիլի 23-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular