ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Vkontakte կայքով շփումը 15-ամյա աղջկա համար ավարտվել է սպանությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի Ստրոգինո թաղամասում գտնվող «Янтарь» մարզադաշտում հայտնաբերվել է պարանոցի հատվածում դանակային վերքով 15-ամյա աղջկա դիակ:

Ըստ նախնական տվյալների` նախօրեի երեկոյան աղջիկը ժամադրության է գնացել երիտասարդի հետ, որի հետ շփվելիս է եղել ВКонтакте սոցցացնում: Իրավապահ մարմինները հաղորդել են, որ սպանության կասկածյալը ձերբակալվել է:

Ինչպես նշում է Life.ru-ն, դիակի կողքին հայտնաբերվել է գինու շիշ, որն աղջիկը և նրա ծանոթը գնել են մոտակա խանութից:

Gazeta.ru-ն գրում է, որ կիրակի օրվա երկրորդ կեսին հայտնի է դարձել սպանության մեջ կասկածվող երիտասարդի ձերբակալման մասին:

«Մարդասպանը 22-ամյա երիտասարդ է»,- հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով` սպանության պատճառը հարբած կասկածյալի և աղջկա միջև ծագած տարաձայնություններն են եղել:

ТАСС-ի աղբյուրն իր հերթին հայտնել է, որ սպանությունից առաջ աղջիկը սոցցանցերում ակտիվ նամակագրական կապ է պահելիս եղել 21-ամյա ուսանողի հետ, որը նույնպես գտնվում է հանցագործության կասկածյալների շարքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular