Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի հյուրանոցներից մեկում մեկուսացված մեր հայրենակցի վիճակը վատացել է. նա վերակենդանացման բաժանմունքում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մոսկվայում ՀՀ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներից մեկում 31-ամյա հայ տղամարդու մոտ ինֆարկտի նախանշաններ են առաջացել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մոսկվայաբնակ հայ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, ով պարբերաբար այցելում է «Դոմոդեդովո»-ում գտնվող մեր հայրենակիցներին, ինչպես նաև կապի մեջ է հյուրանոցներում տեղավորված հայերի հետ, որոնք չեն կարողանում վերադառնալ Հայաստան: «Մինչև հյուրանոց տեղափոխվելը նա ունեցել է սրտի վիրահատություն, որի արդյունքում տեղադրել են 4 ստենդ։ Ամուսնական զույգը արդեն չունի ֆինանս և չի պատկերացնում՝ ինչպես պետք է վճարի բժշկական ծառայությունների դիմաց։ Իսկ Հայաստան գնալու մասին դեռ ոչ մի տեղեկություն չունեն»,- ասաց նա։ Մեզ հետ զրույցում 31-ամյա տղամարդու կինը՝ Արմինե Մելիքբեկյանը, փոխանցեց, որ ամուսինն այս պահին վրակենդանացման բաժանմունքում է և իրենք հնարավորություն չունեն բուժհաստատության ծախսերը հոգալու: Նա պատմեց, որ դեռևս ապրիլի կեսերից հայտ է ներկայացրել դեսպանատուն, որպեսզի իրենց տեղափոխեն Հայաստան, քանի որ ամուսինն առողջական լուրջ խնդիրներ ունի և բուժում է հարկավոր. «Մեզ չտեղափոխեցին Հայաստան, այլ տեղավորեցին հյուրանոցում: Ես, իհարկե, շնորհակալ եմ, որ մեզ կացարան հատկացրեցին, բայց ամուսնուս վիճակը գնալով վատանում էր, զանգում էի դեսպանություն, ասում էին՝ սպասեք: Ամուսնուս բուժում էր հարկավոր, ինչը չէր ստանում ու դրա արդյունքում հայտնվեց հիվանդանոցում»,- նեղսրտեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ ինքն աշխատել է Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում, սակայն կորոնավիրուսի հետևանքով փակվելուց հետո հայտնվել են դրսում: Մարիամ Հովսեփյանն ահազանգեց նաև, որ հյուրանոցում գտնվող հղի կնոջ վիճակը ևս լավ չէ. «Նրա համար նույնպես շտապօգնություն են կանչել, բայց նրան տեղում օգնություն են ցուցաբերել և թողել հյուրանոցում։ Ասեմ նաև, որ հյուրատներում կան շատ ջերմող տղամարդիկ, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն ՌԴ-ում, հետևաբար տեղում բժշկական օգնությունը իրենց համար նույնպես կարող է լինել միայն վճարովի»,- ասաց նա։ Նշենք, որ մարտի 20-ից մինչև այսօր ՌԴ-ում ՀՀ դեսպանության օժանդակությամբ մերձմոսկովյան հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ ՌԴ-ից ՀՀ վերջին չվերթը եղել է ապրիլի 23-ին, թե ե՞րբ կլինի հաջորդը՝ դեռևս անհայտ է։ Ապրիլ ամսին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, որոնցից ավելի քան 1300-ը՝ անվճար հիմքով։

 

Սոնա Հարությունյան

Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո
Ամենադիտված