Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Ռոմա»-ն Մխիթարյանին պահելու համար մեկ այլ ֆուտբոլիստի է առաջարկում «Արսենալ»-ին

«Ռոմա»-ն Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին իր կազմում պահելու համար «Արսենալ»-ին կառաջարկի այլ ֆուտբոլիստի:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Ռոմա»-ն պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերին կցել նաև թուրք Չենգիզ Յունդերին: Մայրաքաղաքային թիմը ֆուտբոլիստի հետ նաև կվճարի մոտ 10 միլիոն եվրո, որպեսզի ստանա Մխիթարյանին:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են ունեցել: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և հստակ ժամկետները չկան, թե երբ կվերսկսկվի, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից՝ երբ այն կավարտվի:

website by Sargssyan