Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ՀՀ ոստիկանության հայտարարությունը վերջակետ դրեց բոլոր ստահոդ վարկածներին

Քրեական ենթամշակույթն ու չեղած երևույթնի մասին սուտ լուրերի տարածումն այնքան խորն է նստած հասարակության որոշ շերտերի մեջ, որ շատ դեպքերում դժվար է լինում տարբերել ամբոխածին անօրինական գործողություններն իրականությունից:

Շատերի համար Գավառի ողբերգությունը լավ առիթ էր հերթական անգամ իշխանությունների ու, հատկապես, ՀՀ ոստիկանապետի շուրջ ֆեյսբուքյան հերթական շոուն սկսելու համար, առանց հաշվի առնելու և վերլուծելու պահի լրջությունը և վտանգավորության աստիճանը: Ավելին, առանց սպասելու պաշտոնական տեղեկատվության սոցիալական ցանցերում սկսվեց Գավառում տեղի ունեցած իրադարձության մասին ժողովրդական բանահյուսություններ հորինվել ու տիրաժավորվել: Իսկ հետո պարզվեր, որ մամուլի շատ հրապարակումներ հեռու են իրականությունից: Մինչդեռ, իրականությունը բոլորովին այլ էր: Վաղ առավոտից ադեկվատ անձինք և լրատվամիջոցները կոչ էին անում չտրվել սադրանքների, սպասել պաշտոնական մեկնաբանությունների, ինչը չուշացավ և, վերջապես, վերջակետ դրեց բոլոր ասեկոսեներին ու ստահոդ լուրերին:

ՀՀ ոտիկանության կողմից հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, իսկ կատարվածի մասին անմիջապես տեղեկություն չտարածելը կապված էր մասնագիտական նրբությունների և ոստիկանության նախաձեռնված գործողություններն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու հետ: Այնպես որ, սենսացիաներ փնտրելուց և դրանք տիրաժավորելուց առաջ հարկավոր է մի պահ կանգ առնել, թույլ տալ, որպեսզի պատկան կառույցներն ավարտին հասցնեն իրենց գործը, առավել ևս, երբ շտապողականություն ցուցաբերելը, հավասարակշռված ու մտածված չգործելը կարող է կյանքեր արժենալ: Եվ, ինչպես արդեն պարզ դարձավ ՀՀ ոստիկանության պաշտոնական հայտարարությունից, ամեն ինչ այնպես չէր, ինչպես նախկինում էր մատուցվում: Իրականում, բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել, կան ձերբակալվածներ և բերման ենթարկվածներ:

Ոոստիկանությունից լրատվամիջոցներին կոչ են անում նաև չտարածել չճշտված տեղեկություններ և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Սա ևս արդարացի պահանջ է, քանի որ չճշտված տեղեկություններ տարածելն ամենաշատը կարող է վնասել: Բացի այդ, այստեղ ևս կան մասնագիտական նրբություններ, որը չի կարելի շրջանցել կամ անտեսել: Ուստի, հարգելիներս, միշտ հիշեք, որ չճշտված տեղեկություններ տարածելը վնասակար է ոչ միայն հասարակության առողջության, այլև սեփական լրատվամիջոցի իմիջի համար և մի՛ շտապեք առաջինը լինել, առավել ևս, երբ դրա անհրաժեշտությունը չկա:

website by Sargssyan