Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ՀՀ-ում ապրիլի 27-ից 28-ը բացահայտվել է հանցագործության 47 դեպք. Ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ ընտանեկան բռնության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության, յուրացման կամ վատնման ու ապօրինի ծառահատման՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, փաստաթուղթ կեղծելու ու պոռնկագրական նյութերի տարածման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

website by Sargssyan