Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Բարձրագույն խմբի 6 ակումբներ կստանան ԵՎՐՈ 2020-ի «Ակումբային մասնակցության վճարները»

2020 թվականի ապրիլի 23-ին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշել էր ակումբներին վաղօրոք բաշխել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի «Ակումբային մասնակցության վճարները»: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 

Սրանք այն վճարներն են, որոնք ակումբները սովորաբար ստանում են եվրոպական գլխավոր առաջնության որակավորման և հիմնական փուլերի ընթացքում ազգային հավաքականներ ֆուտբոլիստներ գործուղելու համար:

Վերոնշյալ գումարն ընդգրկում է Ազգերի լիգայի 2018/2019 մրցաշրջանի և Եվրոպայի առաջնության 2018-2020 որակավորման փուլերի խաղարկությունները: Ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել գումարների բաշխումը Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ փուլի ավարտից հետո, սակայն, հաշվի առնելով փլեյ-օֆֆի հետաձգումը, ինչպես նաև կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված բարդ իրադրությունը և ակումբների ֆինանսական խնդիրները, ՈՒԵՖԱ-ի գործադիր մարմինը որոշում է կայացրել մասնակցության գումարները բաշխել ակումբներին ավելի շուտ՝ 2020 թվականի մայիսի 1-ին:

Այսպիսով, Հայաստանի Բարձրագույն խմբի 6 ակումբներ մայիսի 1-ին կստանան իրենց հասանելիք վճարները ստորև սահմանված չափաքանակներով՝

Փյունիկ ՖԱ – 211,476.90 Եվրո

Ալաշկերտ ՖԱ – 203,511.40 Եվրո

Արարատ-Արմենիա ՖԱ – 105,764.82 Եվրո

Ուրարտու ՖԱ – 90,204.87 Եվրո

Գանձասար-Կապան ՖԱ – 57,731.11 Եվրո

Լոռի ՖԱ – 36,081.95 Եվրո

website by Sargssyan