ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՈՒԵՖԱ-ն հայտարարել է՝ երբ կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը

ՍՊՈՐՏ

ՈւԵՖԱ-ի պլանների համաձայն՝ Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 20-21-ին, հայտնում է Sport.es- ը:
Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրը նախատեսված է հոկտեմբերի 23-ին: Եվրոգավաթների որակավորման փուլերը պետք է սկսվեն հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին:
Հրապարակման համաձայն՝ 2019/20 մրցաշրջանի ազգային առաջնությունները, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի պատճառով, պետք է ավարտվեն մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը:
Հինգշաբթի օրը հաղորդվեց, որ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի 2019/20 թվականների եզրափակիչը, որը հետաձգվել է անորոշ ժամանակով կորոնավիրուսային համաճարակի պատճառով, կարող է անցկացվել օգոստոսի 29-ին, Եվրոպա լիգայի եզրափակիչը` օգոստոսի 26-ին:
Այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրը կայացավ սեպտեմբերի 17-18-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular