ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը և ՌԴ-ն պայմանավորվել են նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին. լրատվամիջոցներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը և Ադրբեջանը Նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել, հայտնում է interfax.az-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ռազմական «AzeriDefence» ամսագրին:

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորման և ՌԴ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի ներկայացուցիչները:

Հուշագիրը ստորագրվել է Բաքվում այսօր ավարտվող «ADEX 2016» պաշտպանական միջազգային II ցուցահանդեսի շրջանակում:

Նշվում է, որ կողմերը մտադիր են համատեղ արտադրել «երկինք-երկինք» և «երկինք-երկիր» նոր սերնդի մարտավարական հրթիռներ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular