ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում այսօր քանի մարդ է գտնվում կորոնավիրուսի առումով ռիսկային գոտում. Ավինյանը մանրամասնեց

ՎԻԴԵՈ

Կորոնավիրուսի համավարակը կոտրել է բազմաթիվ միֆեր եւ վերարժեւորել պետության դերն ու մարդու կարողությունների սահմանները. պտություններ առջեւ դրված է երկու գերնպատակ՝ արդյունավետ կառավարել ճգնաժամը եւ նախապատրաստվել հետկորոնավիրուսային աշխարհին: Այս մասին ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով՝ մինչեւ մայիսի 14-ը երկարաձգելու մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, այս պայքարում չկա բացարձակ արդյունավետտ ռազմավարություն, անհնար է համավարակն ամբողջովին վերացնել, մինչդեռ դրա դեմ պատվաստանյութի պատրաստումը կլինի ամիսներ անց, եթե ոչ մեկ տարի անց:

«Հասարակությունները կանգնած են կարեւոր երկընտրանքի առջեւ՝ փորձել խուսափել մեծաքանակ զոհերից եւ դանդաղեցնել վարակի տարածման արագությունը՝ որպեսզի առողջապահական համակարգն ի վիճակի լինի սպասարկել հիվանդներին, միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը, կամ թույլ տալ վարակի արագ տարածում՝ մարդկանց մոտ ձեւավորելով դիմադրողականություն եւ հնարավոր դարձնելով արագ վերադարձը բնականոն կյանքին՝ ունենալով ավելի մեծ թվով զոհեր: Երկուսն էլ ունեն իրենց գինը, երկրների մեծ մասը գնում է առաջին ճանապարհով՝ չբացղառտելով, որ կարող է անցնել երկրորդ տարբերակին»,-ասաց Ավինյանը:

Նա անդրադարձավ Հայաստանում վարակի տարածման տեսանկյունից ռիսկայնությանը՝ նշելով. «ՀՀ բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ ըստ տարիքի՝ անկախ առողջական վիճակից: Խրոնիկ հիվանդությունների մասով, երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անցաց թիվը ՀՀ-ում 77 418 է, Սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողների թիվը 71 025 է, հիպերտենզիա ունի 145 408 քաղաքացի: Ընդ որում, սրանք միայն գրանցված դեպքերն են: Ամենառիսկային գոտում են այն անձինք, որոնք ունեն մի քանի խրոնիկ հիվանդություն եւ գտնվում են ռիսկային տարիքային խմբում:

Գրանցված աշխատողների թվով ամենաշատ աշխատող ունեցող ոլորտներն են կրթությունը, առեւտուրը եւ մշակող արդյունաբերությունը՝ համապատասխանաբար 110 179 աշխատող կրթության ոլորտում, 104 270 աշխատող առեւտրի ոլորտում եւ 168 506 աշխատող մշակող արդյունաբերության ոլորտում: Այս թվաբանության մեջ չի մտնում գյուղատնտեսությունը, որտեղ զբաղվածությունը ոչ ֆորմալ է:

15-75 տարեկան աշխատանքային ռեսուսրների շուրջ 50 տոկոսն առեւտրի ոլորտում է: Զբաղված անձանց մեջ 60-ից բարձր անձինք կազմում են մոտ 137 հազար մարդ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular