ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիում ջարդում, փշրում են թուրքական ռեստորանները, սրճարանները, խանութները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օրեր առաջ  Թբիլիսիում աննախադեպ ակցիաներ են իրականացվել «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպության ակտիվիստների կողմից:

Հարյուրավոր երիտասարդներ Աղմաշենեբելի պողոտայում հարձակում են գործել թուրքական սրճարանների, ռեստորանների, խանութների վրա, ջարդուփշուր են արել գույքը, ապակիները, պայթեցումներ կատարել, պոկել են բոլոր թուրքական գովազդային վահանակները, միաժամանակ թալանելով խանութները:

Այս ամենն ուղեկցվել է «Կեցցե ազգը-մահ թշնամուն» վանկարկումներով:
Ակտիվիստները Հերոսների հրապարակից մեծ խմբերով շարժվել են դեպի մետրոյի «Մարջանաշվիլի» կայարան, հասել Աղմաշենեբելի պողոտա` իրենց ճանապարհին ավերելով թուրքական բոլոր օբյեկտները:

Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ, ձերբակալվել են 11 ակտիվիստներ:

Այս պահին Վրաստանում փակվել են թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները: «Քարթուլի ձալայից» նոր հարձակումներ են սպասվում:

Նշենք, որ նման դեպք էր գրանցվել նաև այս տարվա մայիսին:

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular