Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արթուր Վանեցյանը չի շտապում իր տեսակետը ներկայացնել

Երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունները թեև մղվել են երկրորդ պլան, սակայն, արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը առիթը բաց չեն թողնում էժանագին դիվիդենտներ հավաքելու, կորոնավիրուսի պատճառով երկրին պատուհասած խնդիրների լուծման ճանապարհին իշխանությունների բացթողնումները գտնելու և դրանց շուրջ մեկ բաժակ ջրում փոթորիկի էֆեկտ առաջացնելու համար:

Մինչդեռ իրական ու առողջ ընդդիմությունը պետք է որ ավելի համակարգված գործեր ու ավելի հստակ քայլերով ցույց տար, թե ո՞րն է իշխանության բացթողումը, ի՞նչ կաներ, եթե արտակարգ իրավիճակում իշխանության ղեկին հայտնվեր, ինչը չի արվում:

Ասել է, թե, չնայած իշխանություններին քննադատողների պակաս չկա, շատերն անգամ զբաղված են սոցիալական ցանցերում այլ երկրների հակահամաճարակային քայլերը որպես իդեալական տիրաժավորելով, ամեն դեպքում, այս ամենը ցույց է տալիս, որ այդ քննադատությունների հետևում ընդամենը քամի անելն է, ոչ թե ծրագրային առաջարկ կամ այլընտրանք առաջարկելը:

Սա մշտապես ըննդիմության պոպուլիստական քաղաքականության անբաժանելի մասն է եղել: Սակայն, վստահություն ձեռք բերելու համար, իրական ընդդիմադիր ուժը պետք է ոչ թե առիթից օգտվեր, այլ ավելի ծանրակշիռ ու փաստարկված քայլեր առաջարկեր: Գուցե դա է պատճառը, որ քաղաքական հայտ ներկայացրած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի շտապում իր տեսակետը ներկայացնել: Փոխարենը կոչ է անում կատարել իշխանությունների պահանջը, քանի որ լավ է պատկերացնում թե՛ պետական մարմինների իրավասությունները, թե՛ պարտականությունները:

Նման մոտեցում ունեցող գործիչը, բնական է, վաղը, մյուս օրը վստահության ավելի պատկառելի քվե ձեռք կբերի, քան այն ուժը, որը պատեհ-անպատեհ առիթով փորձում է ձվի մեջ մազ գտնել ու իշխանությունների քայլերը նսեմացնել:
website by Sargssyan