Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Ռոման» կփորձի ձեռք բերել «Չելսիի» հարձակվողին

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի ծառայություններով, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

«Ռոման» բանակցություններ կսկսի 32-ամյա հարձակվողի հետ, որն ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ:

Պեդրոյի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Քաթարը ներկայացնող «Ալ-Սադ» ֆուտբոլային ակումբը, որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ, կատալոնական ակումբում Պեդրոյի նախկին խաղընկեր Չավի Էրնանդեսը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

website by Sargssyan