ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանը բաց դաս է անցկացրել Քաշաթաղի շրջանի աշակերտների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում «Հայրենիք» զարգացման հիմնադրամը Քաշաթաղի շրջանի մի քանի դպրոցներից նամակներ էր ստացել, որոնցով տեղեկացնում էին, որ արդեն երեք շաբաթ է տեղի աշակերտները չեն կարողանում հեռավար դասերի մասնակցեն: Պատճառը՝ հեռախոսների և կապի բացակայության խնդիրներն էին: Հիմնադրամի խորհուրդն ուսումնասիրելով հարցը որոշում կայացրեց օգնել Քաշաթաղի աշակերտներին: Հիմնադրամի միջոցներով ձեռք բերվեց 50 հեռախոս և 3 համակարգիչ, որը տրամադրվեց Քաշաթաղի շրջանի Բերձորի և հարակից համայնքների աշակերտներին: Հեռախոսները տրամադրելուց հետո տեղի ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվեց կարճ դասընթաց տրամադրված տեխնիկայից օգտվելու կանոնները սովորեցնելու համար: Դրանից հետո նրանք փորձարկեցին հեռախոսներն ու համակարգիչները և կապ հաստատեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:

Նոր կապի միջոցների կիրառմամբ Վանեցյանը Քաշաթաղի աշակերտների հետ հայրենասիրության թեմայով բաց դաս անցկացրեց: Ինչպես հեռավար դասը, այնպես էլ կապի միջոցներ ունենալու փաստը բավական մեծ իրարանցում էր առաջացրել աշակերտների շրջանում: Նշենք նաև, որ միջոցառումն իրականացվել է ապրիլի 2-ին, ի հարգանք և մեծարանք ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների: Բաց դասի ընթացքում աշակերտները Վանեցյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան դրանց պատասխանները: Սա ևս մեկ քայլ է, ի նշան հայորդիներին հայրենասիրության ոգով դաստիարակելու և հայրենասիրական թեմաների շուրջ դեռահասների ուշադրությունը հրավիրելու համար, ինչը կրկին փաստում է այն մասին, որ առաջին հերթին հարկավոր է ամեն ինչ անել պետական մտածելակերպ ունեցող քաղաքացիներ դաստիարակելու համար, ինչը մշտապես եղել է վանեցյանական տեսակի մտածելակերպն ու հավատամքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular