ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ծրագրեր են իրականացվում մի քանի ուղղություններով

ՎԻԴԵՈ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտիգրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ շարունակվում է տարբեր մարզերի բնակիչներին օգնության տրամադրումը: Հայաստանի հյուսիս-արևելյան դարպաս Տավուշի մարզից մինչև հարավային սահմաններ, «Ծառուկյան» հիմնադրամի պատրաստած սննդի ու այլ անհրաժեշտ պարագաների փաթեթները տեղափոխվում են մարզեր և բաժանվում են տարեց և անապահով բնակիչներին: Ակտիվ են նաև օրենսդիր մարմնի ԲՀԿ-ական պատգամավորական խմբակցության ներկայացուցիչները: Պատգամավորները ևս ուշի-ուշով հետևում են հասարակության կողմից հնչեցվող ահազանգերին և օպերատիվորեն արձագանում դրանց:

Այս ամենը վկայում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, տարբեր ուղղություններով իրականացնում են անհրաժեշտ ծրագրեր, կրկին անգամ փաստելով, որ կանգնած են ժողովրդի կողքին ու դժվարին պահին պատրաստ են ոչ միայն նյութական օգնություն ցուցաբերել, այլև կառավարության ուշադրությունը հրավիրել արտակարգ դրության պատճառով աշխատանքի հնարավորությունից զրկված և անելանելի իրավիճակում հայտնված անձանց խնդիրների վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular