ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված 20-ամյա զինծառայողն այս պահին տեղափոխվում է Երեւան. վիճակը կայուն ծանր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, երեկ՝ ապրիլի 5-ին, 17։30-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանն այս պահին տեղափոխվում է Երեւան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այս պահին տեղափոխվում է Երեւան, ճանապարհին են։ Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանրության»,- ասաց Ստեփանյանը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՊԲ զինծառայողը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից է։

Նշենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular